Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. բախվել են Mercedes-ը և Opel-ը. կան վիրավորներ
Երեկ՝ փետրվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի բնակիչ, 57-ամյա Ստեփան Խնկոյանի վարած Mercedes E190 մակնիշի 01 ՏՍ 415 համարանիշի և Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ներսիսյանի վարած Opel Astra մակնիշի 33 ՏV 214 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Հ. Ներսիսյանը և նրա ուղևոր՝ համագյուղացի, 79-ամյա Վիկտոր Խնկոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2016/03/01/78386/